Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում ավելի քան 26 հազար մարդ է տարհանվել՝ Երկրորդ համաշխարհայինից մնացած ռումբի պատճառով

08 Ապրիլ, 2018 17:20
Գերմանիայում ավելի քան 26 հազար մարդ է տարհանվել՝ Երկրորդ համաշխարհայինից մնացած ռումբի պատճառով

Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի Պադերբորն քաղաքում ավելի քան 26 հազար մարդ է տարհանվել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբը վնասազերծելու համար: Այս մասին հայտնում է DPA գործակալությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ 1.8 տոննա քաշով բրիտանական ռումբը հայտնաբերվել է մեկուկես շաբաթ առաջ՝ տներից մեկի պարտեզում: Ռումբը գտնվել է 80 սմ խորության վրա, ահա թե ինչու դրա վնասազերծումը կարող է մեծ ավերածությունների բերել:

Իշխանությունները տարհանում են հայտարարել ռումբի գտնվելու վայրից 1.5 կմ շառավղով տարածքում: Տարհանման ենթակա հաստատությունների թվում է երկու հիվանդանոց, մի քանի ծերանոց և մի համալսարան: Դրանից բացի, իրենց տները ստիպված են լքել քաղաքի պատմական կենտրոնի առանձին թաղամասերի բնակիչներ:

Նշվում է, որ տարհանված անձանց համար ժամանակավոր կացարաններ են կազմակերպվել: Ոստիկանները, հրշեջները, արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները և ավելի քան հազար կամավոր զբաղվում են տարհանման աշխատանքներով:

 

Լրահոս

Դիտել ավելին