Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Արմեն Եսայանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեց Երախտագիտության մեդալով

08 Ապրիլ, 2018 15:20
Արմեն Եսայանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեց Երախտագիտության մեդալով

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայրենիքի սահմանների պաշտպանության գործին ցուցաբերած աջակցության համար Արմեն Կառլենի Եսայանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով:

Արմեն Եսայանը Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական է, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Աշխատանքային գործունեություն

2014 թ. մարտից ՌԴ Պետական կառավարման համալսարանի քրեական իրավունքի և դատավարության ամբիոնի պրոֆեսոր,

2013 թ. նոյեմբերից ՀՀ փաստաբանների պալատի նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ փաստաբանների պալատի գիտաուսումնական խորհրդի նախագահ,

2011- 2013 թ. ՀՀ գլխավոր դատախազության հատուկ հանձնարարությունների հարցերով ավագ դատախազ,

17.09.2009 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,

2007 – 2011 թթ. ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ,

2002 – 2007 թթ. ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական,

1999 – 2002 թթ. ՀՀ գլխավոր դատախազի օգնական,

1997 – 1999 թթ. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ,

1996 – 1997 թթ. ՀՀ սոցիալական ապահովության նախարարի աշխատակազմի ղեկավար,

1996 թ. օգոստոս – նոյեմբեր ամիսներին ՀՀ կառավարության քարտուղարության իրավաբանական վարչության առաջատար մասնագետ,

1994 – 1996 թթ. ՀՀ արտասահմանյան տուրիզմի ասոցիացիայի վարչության իրավախորհրդատու,

1988 – 1989 թթ. «Երկոմունշին» պետ. շինվարչության վերանորոգման մոնտաժման վարչության բանվոր:

Կրթություն

2013 թ. ԱՄՆ Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ.Քենեդու անվան կառավարման դպրոցի «Սևծովյան անվտանգությունը» բարձրաստիճան պաշտոնյաների ծրագրի շրջանավարտ,

2012 թ. ԱՄՆ Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ.Քենեդու անվան կառավարման դպրոցի «Բարձրաստիճան պաշտոնյաները ազգային և միջազգային անվտանգության ոլորտում» ծրագրի շրջանավարտ,

2006 – 2010 թթ. ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի դոկտորանտուրա,

2000-2002 թթ. ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի հայցորդ,

1989 – 1994 թթ. ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետ (Իրավաբանի դիպլոմ),

1990 – 1992 թթ. ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ,

Գիտական աստիճանը և կոչումը

2012 թ. Պրոֆեսորի կոչում «Իրավագիտություն» մասնագիտությամբ (ՀՀ ԲՈՀ-ի թիվ 20 արձանագրություն),

2011 թ. իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (շնորհված ՌԴ ԿԳՆ ԲՈՀ-ի կողմից և ՀՀ ԲՈՀ-ի նախագահի թիվ 0208 հավաստագրով համապատասխանեցված ՀՀ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճանին),

ՌԴ ոստիկանության տնտեսական անվտանգության ակադեմիայի ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհուրդ, «Եվրասիական տնտեսական անվտանգության քրեաբանական հիմքերը» թեմայով,

2003 թ. իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
ԵՊՀ իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհուրդ, «Սոցիալական պատասխանատվության հասկացությունը, տեսակները, ծագումը և հիմքերը» թեմայով:

Գիտական գործունեություն

2013 թ. ԲՈՀ-ի՝ ԵՊՀ-ում գործող իրավաբանական գիտություների գիտական աստիճաններ շնորհող թիվ 001 մասնագիտական խորհրդի անդամ (ՀՀ ԲՈՀ-ի նախագահի թիվ 26Ա հրաման),

2011-2012 թթ. Ռուս-հայկական սլավոնական համալսարանի իրավաբանության 063 մասնագիտական խորհրդի անդամ (ՀՀ ԲՈՀ-ի նախագահի թիվ 157Ա հրաման),

2006 թ. ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի պատվավոր պրոֆեսոր,

2005 թ. ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի անդամ:

Այլ գործունեություն

2014 թ. փետրվարի 15-ից ՀՀ ԵԿՄ 10-րդ համագումարում ընտրվել է Երկրապահ կամավորների վարչության անդամ, անվտանգության հանձնաժողովի նախագահ,

1984 թ. զբաղվում է արևելյան մարզաձևերով, միջազգային կարգի մրցավար, միջազգային կարգի սպորտի վարպետ, «Սև գոտի 2-րդ դան»:

Միջազգային համաժողովներ և սեմինարներ

• ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցի կողմից կազմակերպված համաժողով «Միջազգային համագործակցությունը Սևծովյան տարածաշրջանում վերջին 20 տարիների և ապագա 20 տարիների ընթացքում» թեմայով, Բուխարեստ, Ռումինիա (12/2013 թ.),

• ԱՄՆ Հարվարդի համալասարանի Ջոն Ֆ.Քենեդու անվան կառավարման դպրոցի «Բարձրաստիճան պաշտոնյաները ազգային և միջազգային անվտանգության ոլորտում» ծրագրի շրջանավարտների հերթական հանդիպում’ նվիրված Սևծովյան տարածաշրջանի անվտանգության հարցերին, Բուխարեստ, Ռումինիա, (03/2013թ.),

• Հակակոռուպցիոն կառույցների միջազգային ասոցիացիայի 3-րդ նիստ, Շանհայ, ՉԺՀ, (07/2011թ.),

• «Անդրազգային կոռուպցիայի դեմ միավորված ջանքեր» համաժողով, ԱՄՆ, Վաշինգտոն, 2010թ. (Համաշխարհային բանկ),

• Դատախազների միջազգային ասոցիացիայի ամենամյա աշխատանքներ՝ Պեկին (1999թ.), Լոնդոն (2002թ.), Կոպենհագեն (2005թ.), Փարիզ (2006թ.),

• Եվրոպայի գլխավոր դատախազների կոնֆերանսների աշխատանքներ՝ Բրատիսլավա (2003թ.), Մոսկվա (2006թ.), Լյուբլյանա (2002թ.), Ցելլե (2004թ.) և այլն:

• ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստեր՝ Սանկտ-Պետերբուրգ (2012թ.), Մինսկ (2011թ.), Սանկտ-Պետերբուրգ (2008թ.), Աստանա (2007թ.), Մինսկ (2006թ.), Ալմատա (2004թ.) և այլն:

Պարգևներ

• «Մխիթար Գոշ» մեդալ (ՀՀ Նախագահի 03.09.2011թ. հրամանագիր),

• «Վաչագան Բարեպաշտ» մեդալ (ԼՂՀ Նախագահի 2011թ. հրամանագիր),

• Արցախի Հանրապետության «Անանիա Շիրակացի» մեդալ (ԼՂՀ Նախագահի 2016 հրամանագիր),

• ՀՀ վարչապետի հուշամեդալ (2012թ.),

• Անկախության տոնի կապակցությամբ մեդալ (ՀՀ ԱԺ նախագահի 16.09.2015թ. կարգադրություն),

• Անվանական զենք (ԼՂՀ Վարչապետի 01.06.2001 թ. հրաման),

• «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 27.06.2013թ հրաման),

• «ՀՀ դատախազության 95 տարի» հոբելյանական մեդալ (ՀՀ գլխավոր դատախազի 27.06.2013թ. հրաման),

• «Ոստիկանության միջազգային ասոցիացիայի 1-ին աստիճանի» մեդալ (ՌԴ համառուսաստանյան ոստիկանության ասոցիացիայի նախագահի 20.03.12 թ. հրաման),

ՌԴ գլխավոր դատախազի հրամաններով՝
• «Ռուսաստանի դատախազության 290-ամյակ» մեդալ (25.11.2011թ. հրաման),
• Հուշանվեր-ժամացույց ( 09.10.2007թ. հրաման),
ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամաններով՝
• «Մարտական համագործակցության համար» մեդալ (01.07.2010թ.),
• Անվանական հրազեն (01.07.2008թ. ԱԱԾ տնօրենի հրաման),
ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով՝
• «Անդրանիկ Օզանյան» մեդալ (09.09.2015թ)
• «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալ (22.05.2014թ.),
• «Վազգեն Սարգսյան» մեդալ (31.05.2013թ),
• «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ (19.01.2012թ.),
• «Մարշալ Բաղրամյան» հոբելյանական մեդալ (30.06.2004թ.),
ՀՀ ոստիկանապետի հրամաններով՝
• «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակ» կրծքանշան (06.06.2013թ),
• «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալ (30.06.2010թ.),
• «Քննչական գլխավոր վարչության 45-ամյակ» կրծքանշան (06.09.2008թ.),
• «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ (26.02.2003թ.),
Գիտության ոլորտում
• «Ծառայությունների համար» կայսր Ալեքսանդր I-ի անվան խաչ՝ գիտական ձեռքբերումների ոլորտում նշանակալի ներդրման համար (Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի նախագահության 01.06.2013թ. որոշում, Հանովեր, Գերմանիա),
• «Պետրոս Մեծ» շքանշան՝ գիտության ոլորտում նշանակալի ներդրման, տեխնոլոգիաների և տնտեսության զարգացման համար (Միջազգային ասպետական միության նախագահության 30.07.2013թ. որոշում, Հանովեր, Գերմանիա),
• «Ծառայությունների համար» Մեծ արծաթե աստղ՝ գիտական ձեռքբերումների ոլորտում նշանակալի ներդրման համար (Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի նախագահության 17.08.2012թ. որոշում, Հանովեր, Գերմանիա),
Հասարակական կազմակերպությունների, միությունների և հիմնադրամների կողմից
• «Մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ» (07.06.2007թ.,),
• «Հայրենիքի պաշտպանության համար մեդալով» (09.05.2013թ, ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն),
• «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալ (28.11.2012թ., ՀՀ ԵԿՄ),
• «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշան, (08.05.2014թ ՀՀ ԵԿՄ),
• «Փառապանծ մարտիկ» մեդալ (21.09.2013թ., «Փառապանծ մարտիկ» ՀԿ),
• «Մայրական երախտագիտություն» հուշամեդալ (2013 թ., ԼՂՀ «Մայրություն» ՀԿ),
• «Զինվորի պաշտպան» մեդալ (28.01.2014թ. Զինվորի պաշտպանության կոմիտե)
• ««Դինամո» Բելառուսի ֆիզկուլտ-սպորտային ընկերության 90-ամյակ» մեդալ (15.04.2013թ.):

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին