Կարևոր իրադարձություններ

Արևելյան Ղուտայում հնարավոր քիմիական հարձակման զոհ է դարձել նվազագույնը 70 մարդ

08 Ապրիլ, 2018 11:40
Արևելյան Ղուտայում հնարավոր քիմիական հարձակման զոհ է դարձել նվազագույնը 70 մարդ

Սիրիայում աշխատող բժիշկներն ու փրկարարները հայտնել են, որ Արևելյան Ղուտայում ապստամբների վերահսկողության տակ գտնվող վերջին քաղաքում՝ Դումայում, հնարավոր քիմիական հարձակման զոհ է դարձել նվազագույնը 70 մարդ:

BBC-ի փոխանցմամբ՝  «Սպիտակ սաղավարտներ» կամավորական կազմակերպության անդամները նկուղներում մարդկային դիերի լուսանկարներ են հրապարակել: Նրանք պնդում են, որ զոհերի թիվը կարող է աճել:

Սիրիայի իշխանությունները քիմիական հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը կեղծված են համարում:

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտից հայտարարել են, որ համակ ուշադրությամբ հետևում են քիմիական հարձակման մասին լուրերին, և եթե դրանք հաստատվեն, ապա Սիրիայի իշխանություններին աջակցող Ռուսաստանը պետք է նրանք հետ միասին կատարվածի համար պատասխանատվություն կրի:

 

Լրահոս

Դիտել ավելին