Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը նոր տեղեկություն է բացահայտել Պուտինի աղջկա մասին

08 Ապրիլ, 2018 00:24
ԱՄՆ-ը նոր տեղեկություն է բացահայտել Պուտինի աղջկա մասին

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Կատերինա Տիխոնովան հանդիսանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրը: Այդ մասին ասվում է նոր պատժամիջոցների ցուցակին կից բացատրական նամակում: Ցուցակում հայտնվել է նաև Տիխոնովայի նախկին ամուսին՝ 36-ամյա գործարար Կիրիլ Շամալովը՝ հայտնում է comments.ua-ը:

Նամակում նշվում է, որ Շամալովը ամուսնացել է Պուտինի դստեր՝ Կատերինա Տիխոնովայի հետ 2013 թվականի փետրվարին, ինչից հետո գործարարի ունեցվածքը մի քանի անգամ բազմապատկվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին