Կարևոր իրադարձություններ

Համացանցում տեսանյութ է հայտնվել Գերմանիայում տեղի ունեցած վրաերթի վայրից

07 Ապրիլ, 2018 21:18
Համացանցում տեսանյութ է հայտնվել Գերմանիայում տեղի ունեցած վրաերթի վայրից

Համացանցում տեսանյութ է հրապարակվել գերմանական Մյունստեր քաղաքում տեղի ունեցած վրաերթի վայրից:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, տեսանյութում երևում է, որ դեպքի վայրը շրջափակված է ոստիկանների կողմից: Անցորդներ գրեթե չկան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մյունստերում բեռնատարը վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց: Կատարվածի հետևանքով 3 մարդ զոհվել է, առնվազն 50-ը՝ վիրավորվել, որոնցից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Ավելի վաղ հաղորդվում էր 30 վիրավորի մասին:  

Ոստիկանությունը կատարվածը դիտարկում է որպես ահաբեկչություն: Բեռնատարի վարորդը վրաերթից հետո ինքնասպան է եղել: Ոստիկանները ևս երկու հարձակվողի են փնտրում:


 

Լրահոս

Դիտել ավելին