Կարևոր իրադարձություններ

83 տարեկանում ես բեմահարթակ եմ բարձրացել ներքնազգեստով՝ գեղեցկությունը տարիք չի ճանաչում. ֆոտոմոդել Դորրի Ջեյկոբսոն

07 Ապրիլ, 2018 20:35
 83 տարեկանում ես բեմահարթակ եմ բարձրացել ներքնազգեստով՝ գեղեցկությունը տարիք չի ճանաչում. ֆոտոմոդել Դորրի Ջեյկոբսոն

Ֆոտոմոդել Դորրի Ջեյկոբսոնը 83 տարեկանում հաջողությամբ ներքնազգեստ է գովազդում, չի ամաչում իր տարիքից և ցանկանում է բոլորին ապացուցել, որ տարիքը ոչինչ չի նշանակում՝ գրում է napensii.ua-ը:

«83 տարեկանում ես բեմահարթակ եմ բարձրացել ներքնազգեստով. դադարե՛ք համապատասխանել ձեր տարիքին»,- ասել է մոդելը:

Դորին Instagram-ում պարբերաբար լուսանկարներ է տեղադրում իր ֆոտոսեսիաներից՝ փորձելով կոտրել տարիքի վերաբերյալ կարծրատիպերը: «Ես միշտ հավատացած եմ եղել, որ տարիքի հետ շատ կարևոր է պահպանել անհատական ոճը և նորաձև տեսք ունենալ, և, որ ամենակարևորն է, փողոցում ստիպել մարդկանց շրջվել և նայել քո հետևից. գեղեցկությունը տարիք չի ճանաչում, եթե կրեք այն վստահորեն»,- ասել է Դորրին:

 

Լրահոս

Դիտել ավելին