Կարևոր իրադարձություններ

Իրանը մտադիր է բժշկական ծառայություններ արտահանել Նախիջևան

07 Ապրիլ, 2018 20:13
Իրանը մտադիր է բժշկական ծառայություններ արտահանել Նախիջևան

Իրանը պատրաստ է կազմակերպել բժշկական ծառայությունների արտահանում Նախիջևանի Ինքնավար հանրապետություն: Այս մասին ՆԻՀ-ի Բարձրագույն մեջլիսի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ գրում է trend.az-ը:

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ դա նաև ենթադրում է ՆԻՀ-ի հիվանդանոցներում իրանցի բժիշկների կողմից ծառայությունների մատուցում

«Հրաշալի հնարավորություններ կան առողջապահության, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, այդ թվում՝ դեղագործական, զբոսաշրջության, տրանսպորտի, արդյունաբերական անասնաբուծության ոլորտներում համագործակցության ընդլայնման համար»,- ասել է Զարիֆը՝ հավելելով, որ արդեն իրականացվում են էլեկտրաէներգիայի և պատնեշների շինարարության ոլորտների մի շարք նախագծեր:

 

Լրահոս

Դիտել ավելին