Կարևոր իրադարձություններ

Էջմիածինցի Դոն Պիպոյին ընդունել է Հռոմի Պապը

07 Ապրիլ, 2018 19:13
Էջմիածինցի Դոն Պիպոյին ընդունել է Հռոմի Պապը

Վատիկանում տեղի է ունեցել հայտնի գործարար Արթուր Ասատրյանի հանդիպումը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ: Հանդիպման լուսանկարները հրապարակել է իր բարգործական հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:

«Արթուր Ասատրյանը հանդիպեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ և ստացավ իր օրհնությունը»,-այսպես է մեկնաբանվել հրապարակումը:

Արթուր Ասատրյանը, որը հայտնի է որպես Դոն Պիպո, համարվում է աշխարհի ամենահարուստ հայերից մեկը: Գործարարը ծնվել է 1971 թ. Ապրիլի 5-ին Էջմիածնում (Հայաստան): 1987 թ. Արթուր Ասատրյանը դարձավ Եվրոպայի բռնցքամարտի չեմպիոն, իսկ 1991 թ. թողեց մեծ սպորտ և սկսեց զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: 2007 թվականին Հռոմում Արթուր Ասատրյանի ջանքերով հիմնադրվեց Խաչքար `Հայոց ցեղասպանության հիշատակին:

2012 թ.-ին գործարարը ստեղծել է բարեգործական հիմնադրամ, որը ներառում է  կրթական ծրագրեր Հայաստանում և արտերկրում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին