Կարևոր իրադարձություններ

Թրամփը նման է անպատասխանատու, վատ ծնողի. Միշել Օբամա

07 Ապրիլ, 2018 18:08
Թրամփը նման է անպատասխանատու, վատ ծնողի. Միշել Օբամա

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման  զուգահեռներ է տարել ամուսնու՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի և այդ պաշտոնում նրան հաջորդած Դոնալդ Թրամփի նախագահությունների միջև:

«Թրամփը նման է անպատասխանատու, վատ ծնողի, ով իր երեխային թույլ է տալիս շատ կոնֆետ ուտել, մինչև ուշ գիշեր արթուն մնալ ու չհետևել կանոնների, իսկ Բարաք Օբամայի 8-ամյա նախագահությունը նման էր, պատասխանատվության զգացումով օժտված, երեխաներին առողջ սննդով կերակրող ու շուտ քնելու ուղարկող լավ ծնող ունենալու փորձառությանը»,-ասել է տիկին Օբաման` Բոսթոնում կայացած համաժողովի ժամանակ ունեցած ելույթում, հաղորդում է The Daily Mail-ը:

Ներկաներից մեկի այն հարցին, թե ինքն ինչպես է վերաբերվում Թրամփի նախագահությանը, նախկին առաջին տիկինը ծանր հոգոց է հանել:


 

 

Լրահոս

Դիտել ավելին