Կարևոր իրադարձություններ

Տավուշում երիտասարդը պայթյունից բազմաթիվ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց

07 Ապրիլ, 2018 17:24
Տավուշում երիտասարդը պայթյունից բազմաթիվ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց

Ապրիլի 6-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի 1-ին, 2-րդ և 3-րդ մատների տրավմատիկ ամպուտացիա` նախադաստակի ոսկրերի վնասումով, դեմքի, կրծքավանդակի և որովայնի առաջնային պատերի բազմաթիվ մակերեսային վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ. ծնված Հայկ Ս.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Հայկ Ս.-ն մեկ օր առաջ իրենց այգին վարելու ժամանակ գտել է ինչ-որ իր, իսկ ապրիլի 6-ին, ժամը 14.00-ի սահմաններում, իրենց տանը փորձել է քանդել այն, որի ընթացքում տեղի է ունեցել պայթյուն: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին