Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը ագրեսիվ է տրամադրված ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դեմ. ԱՄՆ պետդեպ

07 Ապրիլ, 2018 15:57
Ռուսաստանը ագրեսիվ է տրամադրված ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դեմ. ԱՄՆ պետդեպ

Միացյալ Նահանգներում ՌԴ-ի դեմ սահմանված նոր պատժամիջոցները ազդանշան են անվանել Մոսկվայի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Պետդեպի աղբյուրին։

Ըստ Պետդեպի` Ռուսաստանը ագրեսիվ է տրամադրված ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դեմ:

Ինչպես շեշտել է աղբյուրը, Մոսկվայի չարամիտ գործողությունները եթե չկանխվեն, հանգեցնելու են լուրջ հետևանքների`հավելելով, որ չնայած հակառուսական պատժամիջոցներին, Վաշինգտոնը կողմ է ՌԴ-ի հետ երկխոսությունը շարունակելուն, իսկ առայժմ պատժամիջոցային ցուցակում հայտնված ՌԴ քաղաքացիները չեն կարողանալու մուտք գործել ԱՄՆ տարածք:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին