Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Հայրապետյանը հանդիպել է Արմեն Գյուլբուդաղյանցի հետ

07 Ապրիլ, 2018 14:17
Ռուբեն Հայրապետյանը հանդիպել է Արմեն Գյուլբուդաղյանցի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի` «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպումից առաջ հանդիպել է տանտերերի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ:

ՀՖՖ նախագահն առանձնազրույց է ունեցել 51-ամյա մասնագետի հետ:

Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ հայտարարել է այն մասին, որ Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել Ազգային հավաքայկանի գլխավոր մարզչի պաշտոնից, և որ նոր մասնագետի անունը կհայտարարվի մոտ օրերս:

Հնարավոր թեկնածուների թվում նշվում է նաև Գյուլբուդաղյանցի անունը:
 

Լրահոս

Դիտել ավելին