Կարևոր իրադարձություններ

Grenke Chess Classic. 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Նիկտա Վիտյուգովն է

07 Ապրիլ, 2018 13:38
Grenke Chess Classic.  7-րդ տուրում  Արոնյանի մրցակիցը Նիկտա Վիտյուգովն է

Grenke Chess Classic-ում այսօր կկայանա 7-րդ տուրը, որի շրջանակում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմրցի ռուս շախմատիստ Նիկտա Վիտյուգովի հետ:

Մրցաշարում, հիշեցնենք, 6-րդ տուրից հետո առաջատարներն անփոփոխ են։

Վաշիե-Լագրավը, Կարուանան ու Վիտյուգովն ունեն 4-ական միավոր, Արոնյանն ու Կարլսենը նրանց զիջում են կես միավորով:

7-րդ տուրի պարտիաները կսկսվեն ժամը 17:00-ից, իսկ տուրի մյուս զույգերն այսպիսին են՝

Վաշիե-Լագրավ-Կարուանա

Նայդիչ-Կարլսեն

Հու-Բլուբաում

Անանդ-Մեյեր

 

 

Լրահոս

Դիտել ավելին