Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի իշխանությունները նախագահական ընտրություններից առաջ լռեցնում են իրենց քննադատող ԶԼՄ-ներին. Լրագրողների պաշտպանության կոմիտե

07 Ապրիլ, 2018 13:25
Ադրբեջանի իշխանությունները նախագահական ընտրություններից առաջ լռեցնում են իրենց քննադատող ԶԼՄ-ներին. Լրագրողների պաշտպանության կոմիտե

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) գրում է, որ  Ադրբեջանի իշխանությունները արտահերթ նախագահական ընտրություններից առաջ լռեցնում են իրենց քննադատող ձայները: Նրանք  ընդդիմության պոտենցիալ թեկնածուներին կա՛մ ձերբակալում են, կա՛մ նրանց թույլ չեն տալիս մասնակցել մրցապայքարին: Կոմիտեն  նշում է, որ քաղաքական դաշտը մաքրվել է անհամաձայնության արտահայտման բոլոր ճանապարհներից:

Լրագրողների ձերբակալություններ, այլ երկրներից նրանց առևանգում, ֆինանսական խարդախությունների համար մեղադրանքներ, կայքերի արգելափակում, սոցիալական ցանցերի էջերի կոտրում. սրանք անկախ ԶԼՄ-ներին ճնշելու և քննադատությունը լռեցնելու ուղղությամբ  Ալիևի գլխավորած իշխանության օգտագործած մարտավարության ամբողջական ցուցակը չեն:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն հիշեցնում է Վրաստանից առևանգված և այնուհետ Ադրբեջանում ձերբակալված հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլըի, ինչպես նաև Կիևում արտահանձնման վտանգի տակ գտնվող ընդդիմադիր Turan TV-ի Ամստերդամի մասնաճյուղի ղեկավար Ֆիքրեթ Հուսեյնլիի մասին:

Կոմիտեն նաև նշում է, որ քննադատությամբ հանդես եկող լրագրողները, ովքեր շարունակում են աշխատել երկրում, բախվում են ամենօրյա խոչընդոտների:

ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն հայտնել է կոմիտեին, որ Բաքվի նկատմամբ ճնշումները պետք է ուժեղանան, հատկապես ընտրություններից առաջ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին