Կարևոր իրադարձություններ

Հայ-թուրքական սահմանին ականի պայթյունից մարդ է վիրավորվել

07 Ապրիլ, 2018 12:24
Հայ-թուրքական սահմանին ականի պայթյունից մարդ է վիրավորվել

Հայ-թուրքական սահմանի թուրքական կողմում ական է պայթել։ Կարսի շրջանի Քիլիթթաշ գյուղի բնակիչ 42-ամյա Էրհան Բուլութը գյուղից հեռու, սահմանին մոտ գտնվող տարածքում անասուններին արածացնելիս պատահաբար կանգնել է ականի վրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Պայթյունի հետևանքով Բուլութը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։

Իգդիրի պետական հիվանդանոցից հայտնել են, որ թուրք գյուղացու կյանքին վտանգ չի սպառնում։

 

Լրահոս

Դիտել ավելին