Կարևոր իրադարձություններ

Նորվեգական քաղաքի բնակիչները միացած տագնապի ազդանշանի պատճառով կարծել են, թե պատերազմ է սկսվել. NRK

07 Ապրիլ, 2018 10:36
Նորվեգական քաղաքի բնակիչները միացած տագնապի ազդանշանի պատճառով կարծել են, թե պատերազմ է սկսվել. NRK

Նորվեգական Վադսո քաղաքի բնակիչները, ովքեր գտնվում են ՌԴ-ի հետ սահմանի մոտակայքում, գիշերը վախեցել են անսպասելիորեն միացած տագնապի ազդանշանից, հաղորդում է նորվեգական NRK  ընկերությունը։

Ոստիկանության սպա Յան-Օլավ Շելբերգի խոսքով` մարդիկ կարծել են, թե պատերազմ է սկսվել: 

Անհանգստացած ու վախեցած քաղաքացիներից բազմաթիվ զանգեր ու հաղորդագրություններ են ստացվել տեղի օպերատիվ կենտրոն։

Շելբերգի խոսքով՝ ոստիկանությունը կապվել է քաղաքացիական պաշտպանության ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք չեն կարողացել այդպես էլ բացատրել, թե ինչու է միացել տագնապի ազդանշանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին