Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ–ի ֆինանսական ճոխ մուտքերն ու ելքերը. «Փաստ»

07 Ապրիլ, 2018 09:03
ՀՀԿ–ի ֆինանսական ճոխ մուտքերն ու ելքերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. 2017 թվականի ընթացքում ՀՀԿ–ն բավականին ֆինանսական մուտքեր ու ելքեր է ունեցել: Դրանց մեծ մասը՝ 433 մլն դրամից ավելի գումարը գոյացել է անդամավճարներից, իսկ օրենքով նախատեսված բյուջետային ֆինանսավորումը կազմել է մոտ 49,5 մլն դրամ: Անցած՝ 2016 թ.–ից առաջացած մնացորդը՝ մոտ 31 մլն դրամ և անցյալ տարվա մուտքերը միասին կազմել են մոտ կես միլիարդ դրամից ավելի գումար:

Իշխող կուսակցության ֆինանսական հաշվետվության 8–րդ կետում, որը վերնագրված է՝ «Ընդամենը մուտք արված դրամական միջոցներ», նշված է, որ անցյալ տարվա ընթացքում մոտ 484 մլն դրամի չափով մուտքեր են եղել, որը մոտ 50 մլն դրամով ավելի շատ է, քան անդամավճարներից գոյացած գումարներն է:

Անցյալ տարվա ընթացքում ՀՀԿ–ն կոմունալ վճարումների՝ գազի, էլեկտրաէներգիայի, ջրօգտագործման, ինտերնետային կապի և կայքի սպասարկման համար վճարել է մոտ 21 մլն 350 հազար դրամ, իսկ հեռախոսավարձի դիմաց վճարել մոտ 8,5 մլն դրամ գումար:

ՀՀԿ–ի վճարած հարկերն ու տուրքերը, այդ թվում՝ եկամտային հարկը, շահութահարկը, գույքահարկը և այլ հարկերն ու տուրքերը միասին, կազմել են մոտ 93 մլն դրամ գումար:

Այլ ծախսեր տողով, որը ներառում է պահնորդային ծառայություն, արագամաշ առարկաների ձեռքբերում, ՀԿ–ն ծախսել է մոտ 25 մլն դրամ, իսկ անհատույց տրված ակտիվների և էլեկտրոնային լրատվության և թերթերի համար ծախսված գումարը կազմել է մոտ 9 մլն դրամ: Այսպիսով, կուսակցության այլ ծախսերն ամբողջությամբ կազմել է 150 մլն դրամից ավելի գումար:

Հաշվետու տարվա ընթացքում, այդ թվում նախընտրական, հիմնադրամին կատարված մուծումներն ընդհանուր առմամբ կազմել են մոտ 470 մլն դրամ, իսկ 44 մլն 887 հարյուր հազար դրամը խնայվել է և տեղափոխվել այս տարվա «բյուջե»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին