Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո հավաքվելու են Ֆլորենս ռեստորանում․ Հրապարակ

07 Ապրիլ, 2018 08:15
Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո հավաքվելու են Ֆլորենս ռեստորանում․ Հրապարակ

Հրապարակ թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ ապրիլի 9-ին մարզահամերգայինում ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի ինաուգուրացիայից հետո նախատեսված է խնջույք, որը կկայանա «Ֆլորենս» ռեստորանում։ Հրավիրված է մոտ 300 հոգի, որոնց մի մասն արտասահմանից ժամանած հյուրերը կլինեն, մյուսը՝ այստեղի պաշտոնյաներ՝ Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: «Կլինի ոչ թե ավանդական խնջույք՝ տաշի-տուշիով, այլ՝ ընդունելություն, մի մոռացեք, որ Արմեն Սարգսյանը եվրոպական տեսակի մարդ է: Որ այդքան գրում եք, թե 4-րդ նախագահին լիազորություններից զրկում են եւ այլն, ասեմ՝ իմանաք, որ ինքը շատ ուրախ է դրա համար, համարում է, որ իրեն ոչ մի լիազորություն էլ պետք չէ, նախագահի կարգավիճակը լրիվ բավարար է գործունեություն ծավալելու, ծրագրերն իրականացնելու համար»,- ասաց մեր աղբյուրը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին