Կարևոր իրադարձություններ

The Guardian-ը կազմել է պատմության մեջ լավագույն հիփ-հոփ կոմպոզիցիաների վարկանիշը

07 Ապրիլ, 2018 00:13
The Guardian-ը կազմել է պատմության մեջ լավագույն հիփ-հոփ կոմպոզիցիաների վարկանիշը

The Guardian հրատարակությունը կազմել է պատմության մեջ լավագույն հիփ-հոփ կոմպոզիցիաների վարկանիշը, որոնց հեղինակներն ու կատարողները եղել են կանայք: Ցուցակի առաջատարը դարձել է կին ռեփեր Միսի Էլիոթի The Rain թրեքը։

Կոմպոզիցիան թողարկվել է 1997 թվականին: Դրանում օգտագործվում են բլյուզի երգչուհի Էնն Փիբլի՝ 1973 թվականին թողարկված I Can՚t Stand the Rain երգի սեմփլները: Երաժշտական քննադատները Էլիոթի թրեքը որակել են որպես «արվեստի հղկված մինիմալիստական ստեղծագործություն»: Երկրորդ տեղում հայտնվել է կատարող Լիլ Կիմի Big Momma Thang կոմպոզիցիան: Դրանում կին ռեփերը հայտարարում է, որ տղամարդը, որն իր հետ սեքսով է զբաղվում, պետք է իրեն օրգազմի հասցնի առնվազն 24 անգամ:

Երրորդ հորիզոնականում հիփ-հոփ երգչուհի Քարդի Բիի Bodak Yellow թրեքն է: 2017 թվականին երգը տեղ է գտել Rolling Stone հանդեսի վարկածով տարվա լավագույն կոմպոզիցիաների թոփ-10-ում:

 

Լրահոս

Դիտել ավելին