Կարևոր իրադարձություններ

Գրոհայինները գնդակոծել են Արևելյան Ղուտայի մարդասիրական միջանցքը

06 Ապրիլ, 2018 21:21
Գրոհայինները գնդակոծել են Արևելյան Ղուտայի մարդասիրական միջանցքը

Սիրիայում «Ջեյշ ալ-Իսլամ» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ուրբաթ գնդակոծել են «Մուհայամ ալ-Վաֆեդին» մարդասիրական միջանցքն Արևելյան Ղուտայում, ինչպես նաև մայրաքաղաք Դամասկոսի Հարաստա արվարձանը: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով սիրիական պաշտոնական լրատվամիջոցները:

Դրանց տվյալներով՝ գնդակոծության հետևանքով մի քանի մարդ վնասվածք է ստացել: Առավել մանրամասն տեղեկություն դեռևս չի հաղորդվում:

ՌԴ նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևն ապրիլի 3-ին հայտարարել էր, որ «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման գրոհայինները հեռանում են Արևելյան Ղուտա շրջանից և Դումա քաղաքից:

 

Լրահոս

Դիտել ավելին