Կարևոր իրադարձություններ

Ցանցահենները քաղաքի կենտրոնում էկրաններին պոռնոֆիլմ են ցուցադրել

06 Ապրիլ, 2018 20:48
Ցանցահենները քաղաքի կենտրոնում էկրաններին պոռնոֆիլմ են ցուցադրել

Ավստրալիայի Պերտ քաղաքում անհայտ անձինք մուտք են գործել հայտնի PornHub կայքը և քաղաքի կենտրոնում նորաբաց հրապարակում տեղադրված էկրաններին պոռնոգրաֆիկ պատկերներ են ցուցադրել՝ գրում է CNet-ը:

Քաղաքի բնակիչները և զբոսաշրջիկները նորաբաց Յագանի հրապարակում զբոսնելիս ուշադրություն են դարձրել գովազդային վահանակներից հեռարձակվող տեսարաններին: Տեսանյութը տևել է մի քանի վայրկյան, այնուհետև ոստիկանները նկատել են և հոսանքազրկել վահանակները:

View image on TwitterView image on Twitter
Gian De Poloni
 
✔@GianDePoloni
 
 

Somehow, someone has hacked the public electronic billboards at Perth's Yagan Square to display Pornhub (one of Australia's most popular websites!) @VitalPerth?? @abcperth

 

Քաղաքային իշխանությունների խոսքով՝ էկրաններին միացված համակարգիչները կոտրել և գաղտնազերծել են. դա հստակ ծրագրավորված ակցիա է եղել: Յագանի հրապարակը նոր է վերաբացվել, նրա վերանորոգման վրա ծախսվել է 57 միլիոն դոլար:

 

Լրահոս

Դիտել ավելին