Կարևոր իրադարձություններ

Սև միագիծ հոնքը հանրահայտ է դարձրել բնական շիկահերին

06 Ապրիլ, 2018 20:23
Սև միագիծ հոնքը հանրահայտ է դարձրել բնական շիկահերին

Խիտ սև և միագիծ հոնքը հայտնիություն է բերել Կիպրոսի ուսանողուհիներից մեկին: Այդ մասին գրում է Daily Mail-ը:

Երբ 21-ամյա մոդել Սոֆի Հաջիփանթելիի սերտաճած հոնքերով լուսանկարները տարածվեցին համացանցում աղջիկը բախվեց բացասական արձագանքների մեծ ալիքի: Ուսանողուհու խոսքերով՝ իրեն վիրավորում էին սոցցանցերում, իսկ ոմանք նույնիսկ սպառնում սպանել:

«Մարդիկ ասում են, որ դա զզվելի է: Իսկ ես չգիտեմ, թե ինչ զզվելի բան կա դեմքի վրա կամ այլ հատվածներում աճող մազերի մեջ»,- կիսվել է Հաջիփանթելին:

Սոֆի Հաջիփանթելին բնական շիկահեր է, սակայն մի անգամ, փորձելով մգեցնել հոնքերը, պատահաբար ներկել է դրանք սև գույնով: Այդ ժամանակ՝ փոխարեն գունափոխության դիմելու կամ հոնքերը հանելու, մոդելը որոշել է պահել այդ անսովոր տեսքը, որը իրեն նմանեցնում է նկարչուհի Ֆրիդա Կալոյին:

 

Լրահոս

Դիտել ավելին