Կարևոր իրադարձություններ

Լեռնագոգում հայտնաբերված արկը տեղափոխվել է անվտանգ տարածք՝ ոչնչացման նպատակով

06 Ապրիլ, 2018 20:08
Լեռնագոգում հայտնաբերված արկը տեղափոխվել է անվտանգ տարածք՝ ոչնչացման նպատակով

ՀՀ ՊՆ թիվ N ինժեներական զորամասի սակրավորական խմբի ուժերով Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի 5-րդ փողոցի սկզբնամասում՝ կիսակառույց շինության բակում հայտնաբերված արկը տեղափոխվել է անվտանգ տարածք՝ ոչնչացման նպատակով: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից: 

Ապրիլի 5-ին, ժամը 16:28-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի 5-րդ փողոցի սկզբնամասում՝ կիսակառույց շինության բակում, հայտնաբերվել է ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը (հայտնաբերված զինամթերքի տեսակը պարզել չի հաջողվել): Ոստիկանության Բաղրամյանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին