Կարևոր իրադարձություններ

Թուրքական անվտանգության ուժերը սևծովյան 3 նահանգներում PKK-ի դեմ գործողություններ են սկսել

06 Ապրիլ, 2018 17:46
Թուրքական անվտանգության ուժերը սևծովյան 3 նահանգներում PKK-ի դեմ գործողություններ են սկսել

Թուրքիայի Տրապիզոն, Գյումուշհանե և Գիրեսուն սևծովյան նահանգներում լայնամասշտաբ գործողություններ են սկսվել երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դեմ, տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Հատուկ գործողություններին ժանդարմերիայի պարեկային ծառայության ստորաբաժանումներից բացի ներգրավված են ժանդարմերիայի ու ոստիկանության հատուկ ջոկատայինները: Գործողության շրջանակներում կիրառվում են մեծ թվով զրահապատ մեքենաներ ու անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):

Նշենք, որ երեկ՝ ապրիլի 5-ին Թուրքիայի Տրապիզոն և Գյումուշհանե նահանգների սահմանին բախումներ էին տեղի ունեցել քուրդ զինյալների ու թուրքական անվտանգության ուժերի միջև: Բախման հետևանքով 2 թուրք զինվոր էր վիրավորվել: Հաղորդվում է, որ ուղղաթիռով թուրքական բանակի լրացուցիչ ստորաբաժանումներ են ուղարկվել դեպքի վայր:

 

Լրահոս

Դիտել ավելին