Կարևոր իրադարձություններ

ՀՀ արտգործնախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

06 Ապրիլ, 2018 16:45
ՀՀ արտգործնախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Ապրիլի 6-ին աշխատանքային այցելությամբ Մինսկ ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթ ունեցավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:

Նիստը մեկնարկեց նեղ ձևաչափով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ։

Նիստի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, քաղաքական, անվտանգության, մշակութային, կրթական բնագավառներում ԱՊՀ մասնակից երկրների փոխգործակցության զարգացմանն ուղղված մեկ տասնյակից ավելի որոշումների նախագծեր, որոնք արժանացան նախարարների հավանությանը։

Արտաքին գործերի նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ, անդրադարձան ԱՊՀ մասնկաից երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների անցկացման հարցերին։

Նախարարները հավանություն տվեցին «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցութան մասին Համաձայնագրի», ինչպես նաև «Հանցավորության դեմ համատեղ պայքարի 2019-2023թթ. միջպետական ծրագրի» նախագծերին։

Նիստի մասնակիցներն անդրադարձան «100 գաղափար ԱՊՀ-ի համար» ծրագրին, որի նպատակն է երիտասարդներին ներգրավել ԱՊՀ մասնակից երկրների առջև ծառացած խնդիրների լուծման մեջ։

Որոշվեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել 2018թ. սեպտեմբերին։

ԱՊՀ մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպում ունեցան Բելառուսի նախագահի հետ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին