Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի Մարմարայի համալսարանում անդրադարձել են Հայոց ցեղասպանության թեմային

06 Ապրիլ, 2018 13:58
Թուրքիայի Մարմարայի համալսարանում անդրադարձել են Հայոց ցեղասպանության թեմային

Թուրքիայի Մարմարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում Հայոց ցեղասպանության թեմայով միջոցառում է  անցկացվել։ «Հայկական հարցը՝ միջազգային իրավունքի լույսի ներքո» խորագրով քննարկմանը մասնակցել են համալսարանի դասախոսները և ուսանողները, հայտնում է ermenihaber.am-ը:

Օրակարգում եղել են  այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ 1915թ․ «Տեղահանության մասին որոշման» իրավական հիմքերը, հետևանքներն ու փաստարկները, հարցի վերաբերյալ միջազգային դատարանների մոտեցումները, ցեղասպանության՝ որպես հանցագործության իրավական չափորոշիչները։

Ուսանողներից մեկի հարցին ի պատասխան՝ Մարմարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Սելամի Քուրանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ժխտած  Դողու Փերինչեքի օգտին ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը չափազանց կարևոր նշանակություն ունի։

«Այդ որոշումը կարևոր է ոչ միայն Թուրքիայի համար, այլև՝ միջազգային ասպարեզում։ Դա շրջադարձային որոշում է», - նշել է թուրք դասախոսը։

Հիշեցնենք, որ 
Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցության (İşçi Partisi) առաջնորդ Դողու Փերինչեքը 2007թ․ դարձավ առաջին մարդը, ով Շվեյցարիայում դատարանի առաջ կանգնեց Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ժխտելու համար։ Նա 2005թ․ ընթացքում մի շարք համաժողովների ժամանակ Հայոց ցեղասպանությունն անվանել էր «միջազգային սուտ», ինչի համար «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան նրան դատի էր տվել:

2007թ․ մարտին Շվեյցարիայի շրջանային դատարանը Փերինչեքին մեղավոր ճանաչեց և նշանակեց 12.000 շվեյցարական ֆրանկի տուգանք։ Նույն տարի Շվեյցարիայի Դաշնային գերագույն դատարանը հաստատեց այդ վճիռը, իսկ Փերինչեքը հայտարարեց, որ կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ 2013թ․դեկտեմբերին ՄԻԵԴ-ը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռ կայացրեց հօգուտ Փերինչեքի՝ վերջինիս հայտարարություններն արդարացնելով «խոսքի ազատության» իրավունքով։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին