Կարևոր իրադարձություններ

«Ցարական արտգործնախարար Սերգեյ Սազոնովը՝ Հայկական հարցի մասին»

06 Ապրիլ, 2018 13:40
Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան
«Ցարական արտգործնախարար Սերգեյ Սազոնովը՝ Հայկական հարցի մասին»

«Ինչ վերաբերվում է հայերին լայն ինքնավարություն տալուն, ապա պետք չէ մոռանալ, որ մեր զորքերի կողմից թուրքերից գրավված հողերում հայերը երբեք մեծամասնություն չեն կազմել: Թուրքերի պատժիչ միջոցներից հետո՝ թվական հարաբերությունն ավելի է փոխվել ի վնաս հայերի, որոնք ներկայումս հազիվ թե կազմեն այդ տարածքի բնակչության 25 %-ը: Այս պայմաններում հայերի ինքնավարությունն իրապես անարդար հետեւանք կունենա եւ չի կարելի թույլ տալ, որ նրանք ստրկացնեն մեծամասնություն կազմող մահմեդականներին»:

Սա 1916թ. ռուսական ցարական արտգործնախարար Սերգեյ Սազոնովի խոսքերից է, որը վերաբերվում էր Հայկական Հարցին: Սա ընդամենը մի փոքրիկ դետալ է, որը հայերի հանդեպ տարվող ռուսական քաղաքականության իրական դեմքն էր արտացոլում հատկապես Հայոց ցեղասպանության շրջանում:


 

Լրահոս

Դիտել ավելին