Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում Էրդողանի աշխատակիցների դատավճռի հրապարակումից հետո նրանց աջակիցը «Գորշ գայլերի» նշանն է ցույց տվել

06 Ապրիլ, 2018 12:56
ԱՄՆ-ում Էրդողանի աշխատակիցների դատավճռի հրապարակումից հետո նրանց աջակիցը «Գորշ գայլերի» նշանն է ցույց տվել

ԱՄՆ Կոլումբիայի շրջանի գերագույն դատարանի կողմից Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության ծառայության երկու աշխատակիցների դատավճռի հրապարակումից հետո, երբ տուժածները դուրս են եկել դատարանի նախասրահ, դատապարտյալների աջակիցներից մեկը  «Գորշ գայլերի» նշանն է ցույց տվել`քայլելով դեպի շարժասանդուղքը: Այդ մասին հաղորդում է Washington Examiner-ը՝ նշելով, որ հարձակումից տուժածները դա մեկնաբանել են որպես սպառնալիք:

Թուրքական ազգայնական նշանը ցույց տված տղամարդը հայտնվել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի՝ նախասրահում ձայնագրած տեսանյութում:
Հոդվածագիրը տեսանյութից լուսանկար է հրապարակել նաև Twitter-ի իր էջում և նշել, որ դատավճռի հրապարակումից հետո մի տղամարդ այդ նշանն է ցույց տվել հարձակումից տուժածներին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոլումբիայի շրջանի գերագույն դատարանը 12 ամսվա ազատազրկման և 3 տարվա վերահսկվող ազատության է դատապարտել անցյալ տարվա մայիսին Վաշինգտոնում Էրդողանի այցի ժամանակ հայ, քուրդ և եզդի ցուցարարների դեմ հարձակում իրականացրած ազգությամբ թուրք ԱՄՆ 2 քաղաքացիների:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին