Կարևոր իրադարձություններ

Ստամբուլում թմրանյութերի վաճառքով զբաղվող իրանցիներ են ձերբակալվել

06 Ապրիլ, 2018 12:16
Ստամբուլում թմրանյութերի վաճառքով զբաղվող իրանցիներ են ձերբակալվել

Ստամբուլի ոստիկանությունը այս առավոտ ձերբակալել է թմրանյութերի անօրինական առքուվաճառքով զբաղվող հանցավոր խմբավորման իրանցի պարագլուխ Նաջի Շերիֆի Զինդաշտիին ու նրա խմբավորման 9 անդամի, ովքեր նույնպես Իրանի քաղաքացիներ են։

Թուրքական IHA գործակալության հաղորդմամբ` հատուկ գործողությունը դեռևս շարունակվում է:

Հայտնի է, որ Նաջի Շերիֆի Զինդաշտին Թուրքիայում արդեն մեկ անգամ դատապարտվել է թմրանյութերի անօրինական առքուվաճառքի համար և ազատազրկվել:

Նշվում է, որ Զինդաշտին թուրքական հատուկ ծառայությունների կողմից կասկածվում է նաև ԱՄՆ-ում գյուլենականների հետ ունեցած կապերի համար:

 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին