Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում արտակարգ դրությունը կարող է նորից երկարաձգվել

06 Ապրիլ, 2018 12:08
Թուրքիայում արտակարգ դրությունը կարող է նորից երկարաձգվել

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը թուրքական «Haberturk»  հեռուստաալիքի եթերով  խոսել է երկրի օրակագային հարցերի մասին։  Այդ հարցերի թվում են եղել Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռակողմ գագաթաժողովը, արտակարգ դրության երկարաձգման հավանականությունը, ինչպես նաև վաղաժամկետ ընտրությունների անցկացումը,  տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Թուրք պաշտոնյան նախ կարևորել է  սիրիական հարցի կարգավորման համար երեք երկրների միջև հաճախակի տեղի ունեցող գագաթաժողովները։ Հայտնել է, որ 3 երկրներն էլ դեմ են Սիրիայի տարածքային ամբողջականության խախտմանը։ 

Բոզդաղը նշել է, որ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում դեռ իրականացվելու են ռազմական գործողություններ։ Այդ տարածքներից է սիրիական Թել Ռըֆաթը։ Թուրքիայի կառավարության խոսնակը շեշտել է, որ քրդերի դեմ ռազմագործողությունները պիտի լինեն նաև Իրաքի Սինջար շրջանում, որտեղ «Քուրդիստանի բանվորական կուսակցության»  (ՔԲԿ-PKK) հենակետերն են։

Խոսելով այն հարցի մասին, թե արդյոք Թուրքիայում գործող արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել` Բոզդաղն ասել է. «Արտակարգ դրության երկարաձգման հարցն օրակարգում է։ Որոշում կկայացնի Թուրքիայի մեջլիսը:

Փոխվարչապետը բացառել է, որ Թուրքիայում կարող են տեղի ունենալ վաղաժամկետ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններ։

 

Լրահոս

Դիտել ավելին