Կարևոր իրադարձություններ

Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման

06 Ապրիլ, 2018 11:57
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման

Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատապարտվել է 24 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է life.ru գործակալությունը՝ Սեուլի կենտրոնական դատարանի վճռին հղումով:

Աղբյուրի փոխանցմամբ, երկրի նախկին ղեկավարը պարտավորվում է նաև 18 միլիարդ վոն (մոտ 17,5 միլիոն դոլար) տուգանք վճարել:

Դատարանը բավարարել է Պակ Կըն Հենին առաջադրված մեղադրանքների մեծ մասը՝  պետական ​​գաղտնիքների բացահայտում, կոռուպցիա, իշխանության չարաշահում:

Հարկ է նշել, որ Հարավային Կորեայի նախկին նախկին նախագահի փաստաբանները իրավունք ունեն մեկ շաբաթվա ընթացքում դիմել վերքննիչ դատարան:

Հիշեցնենք, որ 66-ամյա Պակը 2017 թվականի ապրիլին կոռուպցիայի գործով մեղադրանք է առաջադրվել 18 կետով: Դատախազը 30 տարի ազատազրկում էր պահանջել նրա համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին