Կարևոր իրադարձություններ

Ո՞վ է լինելու Արմեն Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը. Նա ուրույն մոտեցում ունի. «Հրապարակ»

06 Ապրիլ, 2018 09:55
Ո՞վ է լինելու Արմեն Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը. Նա ուրույն մոտեցում ունի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն ձեւավորվե՞լ է Արմեն Սարգսյանի աշխատակազմը, ո՞վ է լինելու աշխատակազմի ղեկավարը՝ հարցրինք ՀՀ նախագահին մոտ կանգնած աղբյուրին: «Դեռ ոչ»: Բայց մի քանի օրից նա կպաշտոնավարի, օր չի մնացել: «Ի՞նչ կապ ունի, այսօր աշխատակազմ կա, չէ՞, կաշխատի այդ աշխատակազմի հետ՝ Արմեն Սարգսյանը չի շտապում։

Ինչ վերաբերում է աշխատակազմի ղեկավարին, ապա նա այդ ամենի նկատմամբ ունի ուրույն մոտեցում՝ գերկենտրոնացում որեւէ մեկի վրա չի լինելու։ Այսօր ինչպե՞ս է` բուրգն է, որի գլխին աշխատակազմի ղեկավարն է, ինքն աշխատելու է ուղիղ շփումների սկզբունքով` բոլոր աշխատակիցների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին