Կարևոր իրադարձություններ

Խոշոր վթար Երևանում. տուժած ուղևորն արգելափակվել է մեքենայում (լրացված)

05 Ապրիլ, 2018 23:58
Խոշոր վթար Երևանում. տուժած ուղևորն արգելափակվել է մեքենայում  (լրացված)

Ապրիլի 5-ին, ժամը 21:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հր. Քոչարի և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E124» մակնիշի 20 SS 108 (վարորդ` Ա. Խ.) և «Opel Vectra» մակնիշի 35 RE 282 (վարորդ` Խ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարները «Mercedes-Benz E124» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1974 թ. ծնված Լ. Խ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները



 

Լրահոս

Դիտել ավելին