Կարևոր իրադարձություններ

Ծիր Կաթինի կենտրոնում մինչ այժմ անհայտ տասնյակ սև անցքեր են գտել

05 Ապրիլ, 2018 23:49
Ծիր Կաթինի կենտրոնում մինչ այժմ անհայտ տասնյակ սև անցքեր են գտել

Ծիր Կաթինի, այսինքն՝ մեր գալակտիկայի կենտրոնում հայտնաբերվել են տասնյակ սեւ անցքեր: Այդ մասին, ըստ BBC-ի, հայտնել են ամերիկացի գիտնականները:

Այս հայտնագործությունը հաստատում է տասնյակ տարիներ առաջ հայտնված տեսությունը, որի համաձայն գերզանգվածեղ սեւ անցքերը, որոնք կազմում են գալակտիկաների մեծ մասի միջուկները, շրջապատված են պակաս խոշոր բազմաթիվ սեւ անցքերով:

Սակայն մինչ օրս Ծիր Կաթինի կենտրոնի բոլոր դիտարկումները, որտեղ գտնվում է Երկրին ամենամոտ գերզանգվածեղ սեւ անցքը, չէին գտնում այդ տեսության հավաստումը: Վերջին հետազոտության արդյունքները հրապարակված են Nature հանդեսում:

 

Լրահոս

Դիտել ավելին