Կարևոր իրադարձություններ

Այսօր Վլադիմիր Պուտինը կդառնա 63

07 Հոկտեմբեր, 2015 11:17
Այսօր Վլադիմիր Պուտինը կդառնա 63

Ծնվել է 1952-ի հոկտեմբերի 7-ին, Լենինգրադում: Դեռ երեխա ժամանակ նա հրապուրվում է հետախույզների մասին ֆիլմերով, զբաղվում է սպորտով: Սամբոյի և ձյուդոյի սպորտի վարպետ է:
Ավարտել է Լենինգրադի Ժդանովի անվան պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի միջազգային բաժինը, ԽՍՀՄ ՊԱԿ-ի Անդրոպովի անվան Կարմրադրոշ ինստիտուտը: Աշխատել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեում:
1984-ին գործուղվում է Գերմանիա, որտեղ չորս տարի աշխատում է Դրեզդենի Սովետա-գերմանական բարեկամության տան տնօրեն:
1992-ին ստանում է ՊԱԿ-ի «գործող ռեզերվի» պահեստի փոխ-գնդապետի կոչում:
1997-ի մարտի 26-ից դառնում է ՌԴ Նախագահի Ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ, ՌԴ Նախագահի Գլխավոր վերստուգիչ վարչության պետ: Իսկ մեկ տարի հետո՝ ՌԴ Նախագահի Ադմինիստրացիայի ղեկավարի առաջին տեղակալ:
Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի հրաժարականից հետո 1999 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2000 թվականի մայիսի 7-ը կատարում է նահագահի պատականությունները:
2000-2008թթ. եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահը:
2008-2012թթ. եղել է Ռուսաստանի Դաշնության վարչապետը։
2012թ. մարտի 4-ի նախագահական ընտրություններին Պուտինը հավաքում է 63,6 % և 2012թ. մայիսի 7-ին ստանձնում է Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը:
Ներկայումս Վլադիմիր Պուտինը ապրում և աշխատում է Մոսկվայում՝ զբաղեցնելով Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը:

 

Լրահոս

Դիտել ավելին