Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ դե Նիրոն Թրամփին մեղադրել է ԱՄՆ-ի բոլոր չարիքների համար

05 Ապրիլ, 2018 21:55
Ռոբերտ դե Նիրոն Թրամփին մեղադրել է ԱՄՆ-ի բոլոր չարիքների համար

Ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ասելով, որ նա է երկրի բոլոր չարիքերի պատճառը: Այս մասին հայտնում է Huffington Post-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ դե Նիրոն գնահատել է երկրի իրավիճակը, երբ լրագրողները հետաքրքրվել են «Ռոզաննա» կատակերգական հեռուստասերիալի վերաթողարկման վերաբերյալ նրա կարծիքով:

Հայտնի է, որ այս հեռուստասերիալը ցուցադրվում էր ABC հեռուստաալիքով 1988-1997 թվականներին, և դրա ստեղծողը՝ Ռոզաննա Բարը, Թրամփի երկրպագուն է:

«Չգիտեի, որ նա աջակցում է Թրամփին, և դա նույնիսկ հետաքրքիր չէ ինձ համար: Այժմ այնպիսի ժամանակ է, որ մեզ չեն հետաքրքրում միմյանց տեսակետերը: Երկրում սարսափելի բաներ են տեղի ունենում, և ամեն ինչ Թրամփի պատճառով է: Ահա թե ինչու թքած ունեմ Ռոզաննայի վրա: Թող նկարահանեն, լավ: Մեր երկրում բավական են իրական խնդիրները», - ասել է դե Նիրոն:

 

Լրահոս

Դիտել ավելին