Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը Ստեփանակերտում և Շուշիում այցելել է ուսումնական հաստատություններ և կառուցվող օբյեկտներ

05 Ապրիլ, 2018 20:38
Բակո Սահակյանը Ստեփանակերտում և Շուշիում այցելել է ուսումնական հաստատություններ և կառուցվող օբյեկտներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին Շուշիում եւ Ստեփանակերտում այցելել է մի շարք վարչական եւ ուսումնական հաստատություններ, ինչպես նաեւ կառուցվող օբյեկտների շինհարթակներ, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին, առկա խնդիրներին եւ անելիքներին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նախանշված ծրագրերը բարձր որակով եւ նախատեսված ժամկետներում ավարտելու ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Լրահոս

Դիտել ավելին