Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    583
    591

  • RUB

    7,6
    7,9

Կարևոր իրադարձություններ

Յուլիա Սկրիպալը հանդես է եկել հայտարարությամբ

05 Ապրիլ, 2018 19:53
Յուլիա Սկրիպալը հանդես է եկել հայտարարությամբ

Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի դուստրը` Յուլիա Սկրիպալը, ում մարտի սկզբին հոր հետ Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում հայտնաբերել էին անգիտակից վիճակում, հայտարարություն է տարածել: Յուլիա Սկրիպալը հայտնել է, որ ավելի քան մեկ շաբաթ առաջ գիտակցության է եկել և ամեն օր իրեն ավելի լավ է զգում:

«Ես նորհակալ եմ իմ նկատմամբ հետաքրքրության և շուտափույթ ապաքինման բազմաթիվ բարեմաղթանքների համար, որ ստանում եմ»,- ասված է Յուլիա Սկրիպալի հայտարարության մեջ,որը տարածել է Լոնդոնի ոստիկանությունը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի աշխատակիցներին և Սոլսբերիի բնակիչներին, ովքեր նրա խոսքով եկել են օգնության այն պահին, երբ ինքն ու հայրը անգիտակից վիճակում են եղել

Նա Սոլսբերիի միջադեպը մոլորեցնող է որակել և խնդրել է հարգել իր ընտանիքի մասնավոր կյանքն իր ապաքինման ժամանակահատվածում:

Հոր առողջական վիճակի մասին Յուլիա Սկրիպալը չի խոսել:

2018թ. մարտի սկզբին ՌԴ գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը անգիտակից վիճակում հայտնաբերվել Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում:Մեծ Բրիտանիան հայտարարում է, որ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ անմիջական կապ ունի Ռուսաստանը: Ռուսաստանը իր հերթին կտրականապես հերքում է այդ մեղադրանքները: Օրերս Մեծ Բրիտանիան մերժել է միջադեպի համատեղ հետաքննություն անցկացնելու Ռուսաստանի առաջարկը: Լոնդոնը Ռուսաստանին հասանելիություն չի տրամադրում Սերգեյ Սկրիպալին և նրա աղջկան:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին