Կարևոր իրադարձություններ

Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի թանգարան

05 Ապրիլ, 2018 19:31
Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի թանգարան

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին այցելել է  ազգային, պետական ու քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան:

Ինչպես տեղեկացրին  նորընտիր նախագահի գրասենյակից, Արմեն Սարգսյանը շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցադրված հարուստ փաստավավերագրական նյութերին՝ փաստաթղթեր, լուսանկարներ, ժամանակակիցների հուշեր, ինչպես նաեւ  թանգարանի ֆոնդում պահվող Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվին:

Թանգարանում Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանի հետ:

Նորընտիր նախագահը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում:

 

Լրահոս

Դիտել ավելին