Կարևոր իրադարձություններ

«Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելուց հետո Թուրքիայում ինձ ազգի թշնամի են համարում». թուրք ռեժիսոր

05 Ապրիլ, 2018 16:08
«Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելուց հետո Թուրքիայում ինձ ազգի թշնամի են համարում». թուրք ռեժիսոր

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած, ծագումով թուրք, գերմանաբնակ ռեժիսոր Ֆաթիհ Աքընը թուրքական «Tuhaf» հանդեսին հարցազրույց է տվել, որտեղ խոսել է Թուրքիայում տիրող ռասիստական տրամադրությունների մասին, հայտնում է ermenihaber.am-ը:

Աքընը նշել է, որ Հայոց ցեղասպանության մասին «Սպի» ֆիլմի ստամբուլյան ցուցադրությունից հետո արդեն 3 տարի է, ինչ ինքը չի եղել Թուրքիայում։ Ռեժիսորը, Թուրքիայում աճող այլատյացության վրա ուշադրություն հրավիրելով, ասել է.

«Թուրքիան ծանր ժամանակաշրջան է ապրում, և դա ինձ իրականում մտահոգում է։ Ատելությունը և այլատյացությունը թունավորել են ամբողջ երկիրը։ Թուրքական հասարակության մեջ դրանք խորը արմատներ են գցել։ Նախկինում էլիտար խավը շահագործում էր  գավառականներին, հիմա  գավառականները վերցնելով իշխանությունը, վրեժ են լուծում։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին