Կարևոր իրադարձություններ

Թունավորում շմոլ գազից. 6 անձ տեղափոխվել է հիվանդանոց

05 Ապրիլ, 2018 15:52
Թունավորում շմոլ գազից. 6 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 4-ին, ժամը 6.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1959 թ. ծնված Շողիկ Ա.-ին, 1978 թ. ծնված Վլադիմիր Ա.-ին, 2007 թ. ծնված Դավիթ Ա.-ին, 2006 թ. ծնված Լևոն Ա.-ին, 2017 թ. ծնված Տիգրան Ա.-ին և 1981 թ. ծնված Վիկտորիա Գ.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 5.30-ին, բնակարանում ջեռուցման կաթսայի խողովակից արտանետած շմոլ գազի հետևանքով:
Կատարվում է քննություն:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին