Կարևոր իրադարձություններ

Սաուդյան Արաբիայի արքայազնը ամրագրել է Four Seasons հյուրանոցի բոլոր համարները

05 Ապրիլ, 2018 15:44
Սաուդյան Արաբիայի արքայազնը ամրագրել է Four Seasons հյուրանոցի բոլոր համարները

Սաուդյան Արաբիայի արքայազնը ԱՄՆ-ի հետ բիզնես կապերի ամրապնդման նպատակով  ժամանել է Լոս Անջելես, որտեղ ամրագրել է Four Seasons հյուրանոցի բոլոր համարները:

Tatler-ի հաղորդմամբ, թագաժառանգ Մուհամեդ իբն Սալմանը  ամրագրել է 16-հարկանի հյուրանոցի 185 սովորական և 100 լյուքս կարգի համար: Հյուրանոցում մեկ գիշեր անցկացնելու գները սկսվում են 625, իսկ լյուքսում՝ 10.000 դոլարից:

Աղբյուրը մանրամասնում է, որ արքայազնը գիշերել է մասնավոր առանձնատանը: Մինչդեռ հյուրանոցում կանգ են առել նրա բազմաթիվ ընկերներն ու օգնականները:


 

 

Լրահոս

Դիտել ավելին