Կարևոր իրադարձություններ

Grenke Chess Classic. Արոնյանի այսօրվա մրցակիցը Վաշիե Լագրավն է

05 Ապրիլ, 2018 15:12
Grenke Chess Classic. Արոնյանի այսօրվա մրցակիցը Վաշիե Լագրավն է

Grenke Chess Classic-ում այսօր կկայանան 5-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմրցի ֆրանսիացի գրոսմայստեր Վաշիե Լագրավի հետ, ով Կարուանայի և Վիտյուգովի հետ կիսում է մրցաշարային աղյուսակի 1-3-րդ հորիզոնականները:

5-րդ տուրի մյուս զույգերն են`

Անանդ-Կարուանա

Հու-Վիտյուգով

Մեյեր-Կարլսեն

Նայդիչ-Բլուբաում

Հիշեցնենք` 4 տուրից հետո Արոնյանն իր ակտիվում ունի 2.5 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

 

Լրահոս

Դիտել ավելին