Կարևոր իրադարձություններ

Հույն ժողովուրդը կճզմի նրանց. Հունաստանի պաշտպանության նախարարը` Թուրքիային

05 Ապրիլ, 2018 15:00
Հույն ժողովուրդը կճզմի նրանց. Հունաստանի պաշտպանության նախարարը` Թուրքիային

Հունաստանի պաշտպանության նախարարը քննադատել է Թուրքիային և այն անվանել թշնամական երկիր: Փանոս Կամենոսը հայտարարել է, որ իրենք հարկ եղած դեպքում անձամբ կգնան ու հետ կբերեն երկու հույն զինվորին, որոնց թուրքական կողմը պահում է Էդիրնեի բանտում:

The Washington Post-ի հաղորդմամբ, Կամենոսը  շեշտել է, որ Թուրքիայի սադրիչ քայլերն իրենց նպատակին չեն ծառայելու, հակառակը՝ է՛լ ավելի են հզորացնելու հույն ժողովրդին:
ՊՆ ղեկավարը հայտնել է, որ Հունաստանը 7000 զինվոր է ուղարկել Թուրքիայի հետ սահմանամերձ կղզիներ:
«Եթե այդքան համարձակություն ունեն՝ թող գան աչք տնկեն մեր հողերի վրա: Հույն ժողովուրդը կճզմի նրանց», - հայտարարել է Կամենոսը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին