Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետն ունենալու է 2 նստավայր. Դավիթ Հարությունյան

05 Ապրիլ, 2018 13:18
ՀՀ վարչապետն ունենալու է 2 նստավայր. Դավիթ Հարությունյան

Կառավարության այսօրվա նիստից հետո Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ այսուհետ կառավարության նիստերը փակ են անցկացվելու, իսկ նիստերից հետո ճեպազրույցներ են լինելու։

Խոսելով նիստերի փակ ռեժիմի մասին՝ նախարարը գոհունակությամբ նշեց,  որ դա հնարավորություն կտա ավելի անկեղծ ու արդյունավետ աշխատել. «Ես գիտակցում եմ, որ կարող եմ արժանանալ քննադատության, այնուամենայնիվ, փորձում եմ անել այն, ինչը կօգնի, որպեսզի քննարկումները լինեն ավելի խորը և բովանդակալից»:

Արդարադատության նախարարը հայտնեց, որ վարչապետն ունենալու է 2 նստավայր՝ Բաղրամյան 26-ում և Կառավարության շենքում: Վարչապետի լիազորություններն այն աստիճան են ընդլայնված, որ գործող նախագահի մի շարք լիազորություններ իրականացնելու է վարչապետը։
 
«Զուտ կառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար, այս շենքը հարմարեցված է գործադիր իշխանության ոլորտում լիազորություններ իրականացնելու համար։ Այս առումով, ես կարծում եմ, որ որևէ զարմանալի բան չկա, որ լիազորությունների մի մասն իրականացվելու է մյուս տարածքում»,-նշեց նախարարը:
 
 

Լրահոս

Դիտել ավելին