Կարևոր իրադարձություններ

Թրամփը ծրագրում է ամբողջովին դուրս բերել ամերիկյան զորքը Սիրիայի տարածքից

05 Ապրիլ, 2018 13:09
Թրամփը ծրագրում է ամբողջովին դուրս բերել ամերիկյան զորքը Սիրիայի տարածքից

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է ամբողջովին դուրս բերել ամերիկյան զորքը Սիրիայի տարածքից, այս մասին տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին:
Ինչպես հաղորդում է գործակալությունը`հղում անելով 3 աղբյուրի, Թրամփը հայտնել է, որ զորքը դուրս կբերվի այն ժամանակ, երբ ոչնչացված կլինի ԻՊ ահաբեկչական խմբավորման վերջին զինյալը:
Նրանց խոսքով՝ Թրամփն ուզում է ավարտին հասցնել ռազմական նախաձեռնությունն առաջիկա 6 ամսվա ընթացքում: 
Եվս մեկ աղբյուր նշել է, որ երեքշաբթի իր խորհրդականների հետ ունեցած ժողովում Թրամփը հասկացնել է տվել, որ իր համբերությունը սպառվում է:

Հայտնի է նաև, որ Պենտագոնը, Պետդեպն ու Կենտրոնական հետախուզական վարչությունը լուրջ մտահոգություններ ունեն Թրամփի այս որոշման հետ կապված: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին