Կարևոր իրադարձություններ

Սկանդալ «Եվրատեսիլից» առաջ. Ռուսաստանի ներկայացուցչին Գերմանիայում թույլ չեն տվել մտնել թանգարան (տեսանյութ)

05 Ապրիլ, 2018 12:07
Սկանդալ «Եվրատեսիլից» առաջ. Ռուսաստանի ներկայացուցչին Գերմանիայում թույլ չեն տվել մտնել թանգարան (տեսանյութ)

«Եվրատեսիլ» երգի մրցույթին Ռուսաստնաը ներկայացնող Յուլյա Սամոյլովան Գերմանիայի Դյուսելդորֆ խնդիրներ է ունեցել: Տուրիստական ուղևորության ժամանակ երգչուհին ցանկացել է այցելել Ամստերդամում Մադամ Տյուսոյի մոմի արձանիկների թանգարանի մասնաճյուղը, սակայն նրան թույլ չեն տվել ներս մտնել: Այս մասին հայտնում է rumbler.ru-ն:

Երգչուհին դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել:

Տեսանյութում նրա ամուսինը՝ երգիչ Ալեքսեյ Տառանը հայտնում է պատճառը, ըստ որի Յուլյային թույլ չեն տվել մտնել թանգարան. եթե հանկարծ շինությունում հրդեհ բռնկվի, նա չի կարողանա կնոջը դուրս բերել:

Նշենք, որ Սամոյլովան 13 տարեկանից գամված է անվասայլակին:

Ավելի ուշ երգչուհին հայտնել է, որ երկար բանակցություններից հետո իրեն հաջողվել է մուտք գործել թանգարան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին