Կարևոր իրադարձություններ

Բրազիլիայի նախկին նախագահը կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 9.5 տարվա ազատազրկման

05 Ապրիլ, 2018 11:59
Բրազիլիայի նախկին նախագահը կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 9.5 տարվա ազատազրկման

Բրազիլիայի գերագույն դատարանը վճռել է երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային կոռուպցիոն մեղադրանքների հիման վրա ազատազրկել 9.5 տարով:
korrespondent.net-ի հաղորդմամբ, Լուլա դա Սիլվան մոտ 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել դեռևս նախորդ տարի: Սակայն նրա փաստաբանները բողոքարկել էին վճիռը: Արդյունքում երկրի գերագույն դատարանը վճիռն ուժի մեջ է թողել:

Աղբյուրը նշում է, որ նախկին նախագահին ազատազրկելու օգտին քվեարկել է Գերագույն դատարանի 11 դատավորից 6-ը, մնացածը դեմ են քվեարկել:


 

 

Լրահոս

Դիտել ավելին