Կարևոր իրադարձություններ

Նախագահը Արմեն Սարգսյանին ազատել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանի պաշտոնից

05 Ապրիլ, 2018 11:40
Նախագահը Արմեն Սարգսյանին ազատել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանի պաշտոնից

Նախագահ Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին ազատել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում ՀՀ արտակարզ և լիազոր դեսպանի պաշտոնից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն Սարգսյանին ազատել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-ասվում է նախագահի հրամանագրում:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին