Կարևոր իրադարձություններ

Facebook-ը սքանավորում է Messenger-ով ուղարկվող ու ստացվող բոլոր հաղորդագրություններն ու լուսանկարները. Ցուկերբերգ

05 Ապրիլ, 2018 11:16
 Facebook-ը սքանավորում է Messenger-ով ուղարկվող ու ստացվող բոլոր հաղորդագրություններն ու լուսանկարները. Ցուկերբերգ

Facebook-ի հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը  խոստովանել է, որ սոցկայքը սքանավորում է Messenger-ի միջոցով ուղարկվող ու ստացվող բոլոր հաղորդագրությունները, լուսանկարներն ու ակտիվ հղումները:

The Daily Mail-ը հաղորդում է, որ Ցուկերբերգի խոսքով` դա արվում է միայն այն պատճառով, որ իրենք վստահ լինեն, որ այդ հաղորդագրությունները կամ լուսանկարները համապատասխանում են ընկերության սահմանած էթիկական չափանիշներին:

Facebook Messenger-ի խոսնակը նկարագրել է, որ եթե, օրինակ, Messenger-ով լուսանկար կամ հաղորդագրություն է ուղարկվում, ապա ավտոմատացված համակարգերը սքանավորում են այն՝ պարզելու համար`դրանում որևէ սխալ բան կա, թե չէ:

«Facebook-ն այս ավտոմատացված գործիքները ստեղծել է մեր հարթակում հայհոյախոսությունը կանխելու համար»,-նշել է Facebook Messenger-ի խոսնակը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին